Սեպտեմբեր ամսվա ամփոփում

1․ Առաջին դասարանցիների մուտքը կրթահամալիր

2․Կրթական շքերթ

3․Բարձունքի հաղթահարում

4․Կարմիր բլուր՝ բարձունքի հաղթահարում 1-ին դասարանցիների հետ

5․Մաքրում ենք բակը

Աշխատանք Մենթոր ուսուցչի հետ

Իմ մենթոր ուսուցիչը Գոհար Սմբատյանն է։ Նրա հետ միասին աշխատում ենք բլոգի արտաքին տեսքի, բաժինների, հղումների վրա, միասին քննարկում ենք նախագծերը, բլոգում տեղադրվող նյութերը։ Շաբաթվա գործունեությունը կազմակերպում ենք այնպես,որ կարողանանք լրացնել մեկս մյուսի աշխատանքը։Օգնում է ինձ երեխաների հետ աշխատելու հարցում, փոխանցում է իր փորձն ու գիտելիքները։

Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 30․09-04․10

Երկուշաբթի 30.09.2019
13:35-14:00  ընթերցանության ժամ(առակ)
14:00-15:00  ջրաներկով աշխատանք
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  բակային խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 01․10․2019
13:35-15։00  աշխատում ենք գունավոր թղթերով
15։00-15։30  ճաշ
15։30-16։15 խաղ մեր ձեռքերով
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում 

Չորեքշաբթի 02․10․2019
13:35-14:30  հեքիաթասություն
14:30-15:00  պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  սեղանի խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Հինգշաբթի 03․10․2019
13:35-14։00  վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14։00-15։00  խաղեր
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  <<Ես և իմ ընկերը>>
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Ուրբաթ 04.10․2019
13:35-14:30  Մաթեմատիկական խաղ
14:30:15:00  խնամում ենք դասարանի ծաղիկները, մաքրում և ջրում
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  բակային խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Կարմիր բլուր՝ բարձունքի հաղթահարում 1-ին դասարանցիների հետ

Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողները հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը՝ կարմիր բլուրը։ Այն գտնվում է Արմավիրի մարզի Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզրում։ Մինչ այնտեղ հասնելը, առաջին կանգառը կատարեցինք Զվարթնոցի տաճարում, որը կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով 7-րդ դարում։ Հաջորդիվ այցելեցինք Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոց, և մեր մեծ թիմին միացան տեղի դպրոցի առաջին դասարանի սովորողները, տնօրենը, ուսուցիչները, ուսուցչի օգնականները և միասին նվածճեցինք Կարմիր բլուրը։ Բարձունքում երեխաները ծածանեցին եռագույնը, եգեցին։ Վերադարձանք ծիրանենիների պուրակ, հյուրասիրեցինք, հյուրասիրվեցինք, երգեցինք, երեխաները գուաշներով նկարեցինք օրվա տպավորությունները և որպես օրվա լավ վերջաբան՝ պուրակը մաքրեցինք աղբից, ուրախ տրամադրությամբ և դրական լիցքերով վերադառձանք տուն։

Օրվա ամփոփումը տեսանյութում՝

Սեմինար պարապմունք։ Մարմնամարզություն

Այսօր տրամադրությունն մարզական էր, սեմինար պարապմունքն անցկացրեցինք Մայր դպրոցի մարզադահլիճում։ Թեման էստաֆետային խաղերն էր, մի լավ մարզվելուց հետո սկսեցինք խաղալ։

Սեմինարը վարեց Նաիրա Հարությունյանը
Տեսանյութը Անի Միրզոյանի

Երկարացված օրվա կազմակերպման կարգ

Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը  ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։ 

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում: 

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը , նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։ 

Միջավայր

  • Դպրոցի բակ, մարզասրահ, տեխնոլոգիայի և երաժշտության սրահներ
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են ազատ և հարմարավետ նստել (Բարձերի, ներքնակներին) և ընթերցել կամ զբաղվել այնպիսի ուսումնական գործունեությամբ, որը սեղան չի պահանջում:

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Որոնողական աշխատանքներ:
  • Առցանց դասեր և քննարկումներ:
  • Երաժշտության ունկնդրում և տրամադրության արտահայտում նկարելու միջոցով
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Էլեկտրոնային գրքերի ստեղծում, դրանց առանձնահատկությունների ուսումնասիրում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն, կատարած ուսումնասիրության հիման վրա դիտարկուների գրառում, ներկայացում ըստ ցանկության տեսանյութի, պատում, ռադիոլուր
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։
— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 23․09-27․09

Երկուշաբթի 23.09.2019
13:30-14:00 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14:00-15:00 ստեղծագործական ժամ (պատրաստում ենք նկար,
նախապես հավաքած տերևներով)
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 բակային խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Երեքշաբթի 24․09․2019
9։30 ճանապարհորդություն,
բարձունքի հաղթահարում
16։30-17։00 տուն ճանապարհում

Չորեքշաբթի 25․09․2019
13:30-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 գուաշներով պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 սեղանի խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Հինգշաբթի 26․09․2019
13:30-15։00 աշխատում ենք գունավոր թղթերով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Ուրբաթ 27․09․2019
13:30-14:30 խնամում ենք դասարանի ծաղիկները, մաքրում և ջրում
14:30:15:00 երաժշտական խաղ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 բակային խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Շաբաթվա հեքիաթներ՝
Հովհաննես Թումանյան <<Սուտասանը>>