Քառօրյա վերապատրաստում

Օր 1-ին։ 20.08.2019
Վերապատրաստման առաջին օրն անցավ շատ դրական միջավայրում։ Բավականին մեծ ինֆորմացիա ձեռք բերեցի համակարգչով աշխատելու և բլոգ վարելու վերաբերյալ։ Ընկեր Նվարդի օգնությամբ բացեցինք մեր սեփական բլոգն ու ծանոթացանք կարգավորումներին։
Ծանոթացանք նաև կրթահամալիրի ընդհանուր դրույթներին և աշխատելաձևին։
Որպես տնային աշխատանք հանձնարարվեց գրել մեր մասին նյութ։

Օր 2-րդ 21.08.2019
Վերապատրաստման 2-րդ օրն անցկացրեցինք Արևելյան դպրոց պարտեզում։ Աշխատեցինք բլոգի ձևավորման վրա։ Ծանոթացանք բլոգի կարգավորումներին,ավելացրեցինք անհրաժեշտ խրվակներ, բացեցինք բլոգի առանձին բաժիննեը։
Որպես տնային աշխատանք հանձնարարվեց կազմել նախագիծ։

Օր 3-րդ 22.08.2019
3-րդ դասընթացը տեղի ունեցավ մայր դպրոցում։
Այսօր վերջապես սովորեցինք բլոգում նյութ տեղադրել, փոփոխել, ձևավորել, ավելացնել տեսանյութեր, նկարներ, հղումներ։ Տեղադրեցինք մեր կողմից նախապես կազմած նախագծերը, և լրացրեցինք <<իմ մասին>> բաժինը։

Օր 4-րդ 23.08.2019
Վերապատրաստման վերջին օրը անցկացրեցինք մի շատ հետաքրքիր վայրում։ Հանդիպեցինք ծրագրի ղեկավարների հետ, յուրաքանչյուրս պատմեցինք մեր մասնագիտությունների, կրթության, աշխատանքային փորձի, նախասիրությունների մասին։ Ներկայացրեցինք թէ ինչ աշխատանքի համար ենք դիմել։
Այսքանով ավարտեցինք այսօրվա հանդիպումը և քառօրյա վերապատրաստումը։Այն մասնակիցները, ովքեր կընտրվեն ծրագրի ղեկավարների կողմից, առաջիկայում կանցնեն մուտքի ճամբար։
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն։

Գաղտնազերծում

Նախատեսված է 2-5-րդ դասարանի աշակերտների համար
Իրականացման տևողությունը ՝ 1 դասաժամ
Անհրաժեշտ գործիքները՝ թղթեր, մատիտներ և միջին չափի առարկաներ
Նախագծի իրականացման ընթացքը՝ պատրաստում ենք սենյակի քարտեզը, որտեղ որ իրականացնելու ենք խաղը։
Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, մի խումբը դուրս է գալիս, մյուս խումբը թաքցնում է առարկաները սենյակի ամբողջ տարածքով և քարտեզի վրա մոտավոր նշում է պահված իրերի տեղը։ Խմբերից յուրաքանչյուրին տրվում է 1 րոպե ժամանակ պահված իրերը գտնելու համար։ Եվ վերջում այն խումբը, որը ամենաշատ առարկաներն է գտել, համարվում է հաղթող։
Նպատակը՝ օգնում է կենտրոնացնել երեխայի ուշադրությունը, տարածական կողմնորոշումը, տրամաբանությունը, օգնում է արագ կողմնորոշվել տարածության մեջ։

Խաղ մեր ձեռքերով

Նախատեսված է 2-4-րդ դասարանի աշակերտների համար
Իրականացման տևողությունը ՝ 1 կամ 2 դասաժամ
Անհրաժեշտ գործիքները՝ հաստ ստվարաթղթեր, գունավոր մատիտներ, մկրատ, քանոն։
Նախագծի իրականացման ընթացքը՝ ստվարաթղթերը կտրատում ենք համաչափ, ուղղանկյուն քարտերի տեսքով,վրան նկարում ենք մրգեր, առարկաներ, իրեր և մեր խաղն արդեն պատրաստ է։ Խաղաքարտերը հավասար բաժանում ենք մասնակիցների միջև։ Այնուհետև մասնակիցները իրենց ունեցած նկարներից հերթականությամբ ընտրում են խաղաքարտ ու պատկերված նկարով, բառով կազմում նախադասություն կամ պատմում(հորինում են) փոքրիկ պատմություններ։ Խաղն ամեն անգամ կարելի է փոփոխել և խաղալ այլ տարբերակներով։
Նպատակը ՝ զարգացնել երեխաների խոսքը, հիշողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, երևակայությունը, երեխաները նկարում և ստեղծագործում են ինքնուրույն։